Իսրայելի և Լիբանանի ղեկավարների միջև 34 տարվա ընթացքում առաջին բանակցությունները կկայանան. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև ապրիլի 16-ին նոր բանակցություններ տեղի կունենան, այս անգամ՝ երկրների ղեկավարների մակարդակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Փորձում ենք մի փոքր շունչ քաշել Իսրայելի և Լիբանանի միջև։ Երկու առաջնորդները շատ երկար ժամանակ է՝ չեն խոսել, մոտ 34 տարի։ Դա տեղի կունենա վաղը», - գրել է Թրամփը ապրիլի 15-ի ուշ երեկոյան։

ԱՄՆ ղեկավարը չի նշել, թե որտեղ են տեղի ունենալու բանակցությունները, և արդյոք հանդիպումը լինելու է երկրների վարչապետների, թե նախագահների մակարդակով։

Ո՛չ իսրայելական, ո՛չ լիբանանյան կողմից մեկնաբանություններ չեն եղել։

Միևնույն ժամանակ, The Times of Israel-ը հաղորդում է, որ ապրիլի 15-ի երեկոյան Իսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Լիբանանում հնարավոր հրադադարը, սակայն նիստն ավարտվել է՝ առանց որոշման։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ապրիլի 14-ին հյուրընկալել է Իսրայելի և Լիբանանի միջև տասնամյակների ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները՝ դեսպանների մակարդակով, որից հետո երկու կողմերն էլ հայտարարել են, որ դրական քննարկումներ են ունեցել։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում: Երկրում զոհերի թիվը գերազանցել է 2100-ը։

Միացյալ Նահանգներ

Լիբանանը և Իսրայելը պայմանավորվել են շարունակել բանակցությունները

Հայերեն English Русский

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը