Սպորտ

Մարմնամարզիկներն` աշխարհի գավաթի խաղարկության արդյունքների մասին

2 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկներն` աշխարհի գավաթի խաղարկության արդյունքների մասին

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ, աշխարհի գավաթի խաղարկության մեդալակիրներ Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանն ու Արթուր Ավետիսյանն ամփոփել են մրցաշարի արդյունքները:

«Աշխարհի գավաթի խաղարկության այս տարվա առաջին փուլի հենացատկի վարժությանը չմասնակցեցի վնասվածքի պատճառով, սակայն մասնակցեցի օղակների վարժությանը: Այդ ժամանակ վնասվածք ունեի, բայց հիմա վերականգնվել եմ: Եթե մարզիչները գոհ են աշխարհի գավաթի մեր արդյունքներից, ապա մենք չենք կարող գոհ չլինել մեր կատարած աշխատանքից: Սխալներ կան, այո, բայց կաշխատենք դրանց վրա»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը:

Այս տարվա օղակների վարժության աշխարհի բացարձակ գավաթակիր Արթուր Ավետիսյանը կարծում է, որ կարող էր անել ավելին։ «Ինձ մոտ աշխարհի գավաթի խաղարկության այս փուլն իսկապես հաջող ստացվեց: Կարողացա նվաճել այս տարվա բացարձակ գավաթը: Իհարկե, կարող էի առավել լավ հանդես գալ, սակայն դրա համար պետք է ավելի շատ աշխատել»,-ասաց նա:

Աշխարհի գավաթի կրկնակի ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանը ևս գոհ է արդյունքից, սակայն մեծ ափսոսանք ունի իր ընկեր` Մամիկոն Խաչատրյանի անհաջող ելույթի համար:

«Ինձ համար հաջող էր աշխարհի գավաթի երկու փուլերը, սակայն անհաջող էր իմ ընկերոջ` Մամիկոն Խաչատրյանի մոտ: Պետք է հիմա առավել շատ աշխատենք, որ հաջորդ մրցումներին ավելի լավ հանդես գանք: Պարտավորվածությունս մեծ է»,-ասաց Մանուկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում