Սևան քաղաքում մեկնարկել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Բիզնես կենտրոնում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, այս ցուցահանդեսը ԿԲ դրամագիտական շրջագայության 16-րդ կանգառն է։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել  ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, Սևան համայնքի կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսի բացմանը ՀՀ օրհներգի կենդանի կատարմամբ հանդես է եկել Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, պարային կատարումներով՝ «Սևան» ժողովրդական պարի անսամբլը, գեղեցիկ երգացանկով՝ Սևանի մշակույթի կենտրոնի երգչախումբը։  Ցուցադրությունը բաց կլինի ապրիլի 14-21-ը։

«Ցուցահանդեսը  նպատակ ունի ոչ միայն ներկայացնել Հայաստանի դրամաշրջանառության հարուստ պատմությունը, այլև խթանել ֆինանսական կրթությունը՝ պարզ և մատչելի ձևով ներկայացնելով բանկային և ֆինանսական ծառայությունների օգտագործման սկզբունքները։

Ցուցահանդեսն այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալու պատմական և ժամանակակից մետաղադրամներին, ՀՀ ԿԲ թողարկած դրամական և հուշադրամային հավաքածուներին, ինչպես նաև Կենտրոնական բանկի գործառույթներին ու ֆինանսական համակարգի ծառայություններից օգտվելու կանոններին։

Կենտրոնական բանկը կարևորում է նման նախաձեռնությունները՝ որպես կրթական և մշակութային արժեքների տարածման, ինչպես նաև ֆինանսական իրազեկվածության բարձրացման կարևոր գործիք»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը