Լիբանանը և Իսրայելը պայմանավորվել են շարունակել բանակցությունները

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ապրիլի 14-ին հյուրընկալել է Իսրայելի և Լիբանանի միջև տասնամյակների ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները, որից հետո երկու կողմերն էլ հայտարարել են, որ դրական քննարկումներ են ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը

«Այս հանդիպումը նշանավորվում էր նրանով, որ Իսրայելի և Լիբանանի կառավարությունների միջև 1993 թվականից ի վեր առաջին բարձր մակարդակի շփումն էր։ Մասնակիցներն արդյունավետ քննարկումներ ունեցան Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցություններ սկսելու քայլերի վերաբերյալ», - նշված է հաղորդագրության մեջ։

Միացյալ Նահանգները հույս է հայտնել, որ բանակցությունները կարող են գերազանցել 2024 թվականի համաձայնագրի շրջանակը և հանգեցնել համապարփակ խաղաղության համաձայնագրի:

«Միացյալ Նահանգներն իր աջակցությունն է Իսրայելի իրավունքին՝ պաշտպանվելու «Հեզբոլլահ»-ի շարունակական հարձակումներից», - նշված է հաղորդագրության մեջ:

Reuters-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում ավելի քան երկու ժամ տևած հանդիպումից հետո ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը լրագրողների հետ զրույցում նշել է՝ Լիբանանի կառավարությունը բանակցությունների ընթացքում հստակեցրել է, որ այլևս չի «օկուպացվի» Իրանին աջակցող լիբանանյան «Հեզբոլլահ»-ի աշխարհազորայինների կողմից։ Նա հրաժարվել է նշել, թե արդյոք Իսրայելը կդադարեցնի Լիբանանի վրա իր հարձակումները։

«Ինձ հույս է տալիս այն փաստը, որ Լիբանանի կառավարությունը շատ հստակ հայտարարեց, որ այլևս չի լինի «Հեզբոլլահ»-ի կողմից օկուպացված.... Սա հնարավորություն է։ Առաջին անգամ է, որ մեր երկու երկրները նստած են միասին ավելի քան երեք տասնամյակի ընթացքում», - նշել է Լեյթերը՝ հավելելով, որ առաջիկա շաբաթներին կարող են լինել հետագա բանակցություններ։

ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Մուավադը նախնական հանդիպումը որակել է «կառուցողական»։

Reuters-ին տրված մեկնաբանության մեջ նա ասել է, որ հանդիպման ժամանակ կոչ է արել հրադադարի և տեղահանված անձանց՝ իրենց տները վերադարձի հնարավորության, ինչպես նաև հորդորել է միջոցներ ձեռնարկել Լիբանանում հակամարտության հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամը մեղմելու համար։

2024 թվականին «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև պատերազմից ի վեր Լիբանանը ձգտում է խաղաղ ճանապարհով զինաթափել շարժմանը։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ապրիլի 14-ը ընկած ժամանակահատվածում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2124-ի, իսկ վիրավորներինը՝ 6921-ի։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն