Աշխարհ

Գերմանիան և Ուկրաինան հարաբերությունները բարձրացնում են մինչև ռազմավարական գործընկերության մակարդակ. Մերց

2 րոպեի ընթերցում

Գերմանիան և Ուկրաինան հարաբերությունները բարձրացնում են մինչև ռազմավարական գործընկերության մակարդակ. Մերց

Բեռլինը և Կիևը հարաբերությունները բարձրացնում են մինչև ռազմավարական գործընկերության մակարդակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Այսօր մենք մեր երկկողմ հարաբերությունները հասցնում ենք մինչև ռազմավարական գործընկերության մակարդակ, - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը: - Մենք մտադիր ենք սովորել միմյանցից և ներդրումներ կատարել մեր համատեղ ապագայում ավելի, քան նախկինում»:

Այս առումով, նրա խոսքով, Գերմանիան կշարունակի ձգտել հասնելու այն բանին, որ Ուկրաինա անդամակցի ԵՄ-ին: Կանցլերը դա համարում է «ռազմավարական կարևոր քայլ Եվրոպայում ավելի մեծ անվտանգության և բարգավաճման ճանապարհին»: Միևնույն ժամանակ նա նշել է Ուկրաինայում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում:

Բեռլին Զելենսկու այցի ընթացքում ստորագրվել են երկկողմ համաձայնագրեր պաշտպանական ոլորտում համագործակցության և Ուկրաինայի վերականգնման մասին, ինչպես նաև ընդունվել է ընդհանուր հայտարարություն տարբեր բնագավառներում փոխգործակցության պլանների մասին: Բացի այդ, Գերմանիայի մայրաքաղաքում բացվել է առաջին, այսպես կոչված, «Unity Hub»-ը՝ խորհրդատվական կենտրոն ուկրաինացի փախստականների համար, որոնք կցանկանային վերադառնալ հայրենիք։

Զելենսկու այցը Բեռլին տեղի է ունեցել գերմանա-ուկրաինական միջկառավարական խորհրդակցությունների շրջանակներում։ Դրանք անցկացնելու պլանների մասին Բեռլինը և Կիևը հայտարարել են դեռ 2025 թ. մայիսի վերջին, կոնկրետ ժամկետը մինչև վերջին պահը գաղտնի է պահվել անվտանգության նկատառումներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում