Իրան

Իրանում նավթի վաճառքից ստացված եկամուտների մի մասը կօգտագործվի արդյունաբերության վերականգնման համար

1 րոպեի ընթերցում

Իրանում նավթի վաճառքից ստացված եկամուտների մի մասը կօգտագործվի արդյունաբերության վերականգնման համար

Վերջին ժամանակներս իրանական նավթի վաճառքի հետ կապված իրավիճակը բարենպաստ էր, իշխանությունները շահույթի մի մասը կօգտագործեն երկրի արդյունաբերությունը վերականգնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեջադը։

«Ռեսուրսների մի մասը ծախսվում է ճյուղի վերականգնման վրա, ուստի միջոցների բաշխումը պետք է օպտիմալացնել, առաջնահերթությունները սահմանել վերջնական արդյունքների հիման վրա», - նախարարի խոսքը մեջբերում է ILNA լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով՝ միջոցների մի մասը կներդրվի Իրանի արդյունաբերական օբյեկտների, այդ թվում՝ էներգետիկ ոլորտի այն օբյեկտների վերանորոգման աշխատանքներում, որոնք տուժել են ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով։

Փաքնեջադը նշել է, որ նավթային ճյուղի աշխատակիցներն «անձնուրաց կերպով կանգնած էին իրենց դիրքում», և ընդգծել, որ «Իրանի ազգային նավթային ընկերության կարգավորող մարմնի դերը նավթաքիմիական արդյունաբերության մեջ չափազանց որոշիչ է, և այս գործառույթն անհրաժեշտ է ուժեղացնել»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում