Համո Սահյանի ծննդյան առթիվ Վահագ Ռաշը նոր երգ է հրապարակել
1 րոպեի ընթերցում

Մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրվա առթիվ երգիչ-երգահան Վահագ Ռաշը ներկայացրել է հեղինակի խոսքերի հիման վրա ստեղծված «Ես այն եմ եղել» ստեղծագործությունը՝ պահպանելով բնագրի զգայական ու փիլիսոփայական խորությունը։
Ստեղծագործությունը համադրում է հայկական պոեզիայի նուրբ աշխարհն ու ժամանակակից երաժշտական մոտեցումները։
Վահագ Ռաշը, որը հայտնի է հայկական դասական պոեզիան երաժշտական նոր շնչով ներկայացնելու իր ձեռագրով, այս անգամ ևս հավատարիմ է մնացել իր գեղարվեստական ուղղությանը՝ ստեղծելով գործ, որն ունի թե՛ ազգային արժեք, թե՛ արդիական հնչողություն։
«Ես այն եմ եղել»-ը ոչ միայն երաժշտական կատարում է, այլ նաև յուրօրինակ հարգանքի տուրք Սահյանի ստեղծագործությանը՝ վերաիմաստավորված երաժշտության լեզվով։ Երգն արդեն հասանելի է հանդիսատեսին և հասցրել է արժանանալ դրական արձագանքների՝ առանձնանալով իր անկեղծությամբ, մեղեդայնությամբ և խորքային բովանդակությամբ։