Միացյալ Նահանգներ

Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում

2 րոպեի ընթերցում

Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում

36-ամյա ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը պաշտոնապես դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը։

Արարողությունը, որի ժամանակ երգչուհուն ներկայացրել է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, տեղի է ունեցել հունիսի 11-ին Նյու Յորքում:

Ամերիկյան փոփ արքայադուստրը նման հեղինակավոր ճանաչման է արժանացել, քանի որ, ըստ կանոնների, արտիստը պետք է ունենա երգերի զգալի կատալոգ իր դեբյուտային ալբոմի թողարկումից 20 տարի անց. Սվիֆթի դեբյուտային սինգլը՝ «Tim McGraw»-ն, թողարկվել է 2006 թվականի հունիսին և դարձել է նրա համանուն դեբյուտային ալբոմի գլխավոր երգը։

Այդ ժամանակվանից ի վեր նա ձայնագրել է 12 ալբոմ՝ փոփ, քանթրի և ֆոլկ ժանրերում, և արժանացել է 14 Գրեմմի մրցանակի, այդ թվում՝ ռեկորդային չորս մրցանակի` «Տարվա ալբոմ» անվանակարգում:

Թեյլոր Սվիֆթը դարձել է այս պատվին արժանացած երկրորդ ամենաերիտասարդ արտիստը՝ զիջելով միայն Սթիվի Ուանդերին, որը Երգահանների փառքի սրահում ընդգրկվել է 33 տարեկանում:

Ըստ Forbes-ի՝ երգչուհու կարողությունը գնահատվում է 2 միլիարդ դոլար։ Նրա ֆինանսական հաջողությունը եզակի է նրանով, որ նա դարձել է առաջին երաժիշտը, որը միլիարդատիրոջ կարգավիճակի է հասել հիմնականում համերգային գործունեության և սեփական երաժշտությունից ստացված հոնորարների շնորհիվ, այլ ոչ թե արտաքին բիզնես ձեռնարկությունների միջոցով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում