Ժամանց

Որոշում ենք կայացրել ամեն տարի առնվազն 2 համաշխարհային աստղի համերգ կազմակերպել Հայաստանում. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Որոշում ենք կայացրել ամեն տարի առնվազն 2 համաշխարհային աստղի համերգ կազմակերպել Հայաստանում. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել ամեն տարի առնվազն երկու համաշխարհային աստղի համերգ կազմակերպել Հայաստանում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Դուք հիշում եք մեծ սկանդալը՝ կապված Սնուփ Դոգի համերգի հետ։ Լավ եղավ, որ մենք հետևողական գտնվեցինք, Սնուփ Դոգի համերգի կազմակերպման մրցույթը շահած ընկերությունը նույնպես հետևողական գտնվեց, և արդյունքում մենք ստացանք հսկայական նշանակության իրադարձություն՝ Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանի Հանրապետական մարզադաշտում։ Եվ հիմա մենք հետևյալ որոշումն ենք կայացրել. ամեն տարի մենք պետական բյուջեից մրցութային կարգով հատկացում ենք իրականացնելու՝ Հայաստանում առնվազն երկու համաշխարհային աստղի համերգի կազմակերպելու համար»,- ասել է Փաշինյանը։

Նա անդրադարձել է հնչող քննադատություններին, թե արդյոք բյուջեում այդքան ավել գումար կա, որ Կառավարությունը համաշխարհային աստղերի է հրավիրում։

«Ուզում եմ ասել հետևյալը, որ մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ երբ մենք այդ  գումարը ներդնում ենք այս նպատակի համար, այդ գումարի ծախսման արդյունքում այնքան զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան և այնքան գումար են ծախսում, որ Հայաստանն ամբողջությամբ հետ է բերում այդ գումարը։ Մի մասն ուղիղ վերադառնում է պետբյուջե, մի մասն էլ գնում է փոքր և միջին բիզնեսին կամ բիզնեսներին ընդհանրապես, տաքսիներին և այլն։ Այս գումարը իրականում մենք ծախսում ենք Հայաստանի քաղաքացիների համար։ Էլ չեմ ասում, որ Հայաստանի իմիջն է բարելավվում դրանով, ինչը իր հերթին այդ համերգներից դուրս մեծացնում է զբոսաշրջիկների հոսքերը, և նաև այս միջոցով մենք պետք է զբոսաշրջիկների թիվը հասցնենք 3 միլիոնի»,- նշել է Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում