Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին ՀՀ ԱԽ քարտուղարը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Զրուցակցիս հետ գոհունակությամբ ընդգծել ենք Հայաստան-Կատար երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ լիարժեք իրացնելու բազմոլորտ համագործակցության առկա ներուժը:

Հանդիպմանն անդրադարձել ենք նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը»,– գրել է Արմեն Գրիգորյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում