Մերձավոր Արևելք

Լիբանանում Իսրայելի հարձակումներից վերջին մի քանի ժամվա ընթացքում 10-ից ավելի մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Լիբանանում Իսրայելի հարձակումներից վերջին մի քանի ժամվա ընթացքում 10-ից ավելի մարդ է զոհվել

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 14-ին երկրի հարավում գտնվող տարբեր շրջաններում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Գործակալությունը տեղեկացնում է, որ Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածները մինչև այժմ շարունակվում են։

Իր հերթին, «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Իսրայելի հյուսիսում գտնվող Լիման զորանոցը և իսրայելական ուժերի դիրքերը, ինչպես նաև հրթիռային համազարկերով թիրախավորել է լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող իսրայելական ուժերի նորաստեղծ հրետանային դիրքերը։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում իսրայելական հարվածներից զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2089-ի, իսկ վիրավորներինը՝ 6762-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում