Գավառ համայնքի 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ընթացքում քննարկվել են մի շարք համայնքային հարցեր

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ավագանու տասներորդ նստաշրջանի երրորդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղի է ունեցել ապրիլի 13-ին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի օրակարգում ընդգրկվել է 30 հարց, որոնք ներկայացրել են համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։

Քննարկվել են «Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին», «Գավառ համայնքի 2027-2029 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին», «Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքն աճուրդային կարգով օտարելու նպատակով գնահատում կատարելու մասին», «Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը նվիրաբերությամբ ընդունելու և համայնքի հաշվեկշռ մուտքագրելու մասին», «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին», «Արծվաքար թաղամասի փակուղին անվանակոչելու մասին», «Շինարարական աշխատանքների պատճառով գավառ համայնքի Լճափ բնակավայրի մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին» հարցերը,  որոնք հաստատվել են քվեարկությամբ։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը