Սոցիալական հարցեր

16 միլիոնի բնակարաշինական ծրագիրը կլինի շարունակական. Արսեն Թորոսյան

2 րոպեի ընթերցում

16 միլիոնի բնակարաշինական ծրագիրը կլինի շարունակական. Արսեն Թորոսյան

Հայաստանի սահմանամերձ և գյուղական այլ բնակավայրերում տների կառուցման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում Կառավարության կողմից հաստատված բնակավայրերում տուն կառուցելու համար քաղաքացիներին տրամադրվում է 16 միլիոն դրամի աջակցություն, կլինի շարունակական։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ 

Նախարարը նշել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի 95-րդ կետում նշել են սահմանամերձ և այլ գյուղական բնակավայրերում 3000 նոր տուն կառուցման մասին։  

«Խոսքն արդեն հայտնի 16 միլիոնների ծրագրի մասին է։ Դուք գիտեք, որ մենք վերջերս այն վերսկսեցինք՝ տալով մոտ 1400 տուն կառուցելու հնարավորություն, բայց մենք մեր նախընտրական ծրագրում ֆիքսել ենք առնվազն 3000-ը, այսինքն՝ ծրագիրը լինելու է շարունակական, հետագայում նույնպես կլինեն հնարավորություններ այլ բնակավայրերում, միգուցե, նույն բնակավայրերում տներ կառուցելու։

Մենք, հետևելով այս ծրագրի ընթացքին, արդեն որոշումներ կկայացնենք, ու սա ընդհանրապես համարում ենք մեր ամենալայնածավալ բնակարանաշինական ծրագրերից մեկը, որը փոխում է թե՛ կոնկրետ մարդկանց կյանքը, թե՛ մեր համայնքների պատկերը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում