Երևան

Երևանի քաղաքապետը հյուրընկալվել է 101-ամյա Սերգեյ Տերյանին

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը հյուրընկալվել է 101-ամյա Սերգեյ Տերյանին

Ծննդյան 101-ամյակի առթիվ, երկարատև աշխատանքային գործունեության ու Երևան քաղաքի համար մատուցած ծառայության համար քաղաքապետ Տիգրան Ավինյանը Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով է պարգևատրել տեխնիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Տերյանին:

«Արմենպրես»-ի փոխանցնամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

101-ամյա երևանցին 29 գիտական աշխատությունների, երեք գիտական գրքերի ու 5 գյուտերի, 98 նորարար և օգտակար առաջարկների հեղինակ է:

Նրա գործունեությունը կապված է եղել ոչ միայն գիտական ու մասնագիտական աշխատանքի, այլև ազգային հիշողության և հանրային արժեքների պահպանման գործի հետ։

Առողջություն մաղթելով Սերգեյ Տերյանին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ նա շարունակում է մնալ օրինակելի կերպար՝ իր գիտական ժառանգությամբ և կյանքի հարուստ փորձով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում