Միացյալ Նահանգներ

Թրամփը ծիծաղելի է անվանել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Ռուսաստանից պաշտպանության համար

1 րոպեի ընթերցում

Թրամփը ծիծաղելի է անվանել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Ռուսաստանից պաշտպանության համար

Միացյալ Նահանգները մտադիր է «լրջորեն վերանայել» իր քաղաքականությունը ՆԱՏՕ-ի հետ կապված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Էնդրյուս» ավիաբազայում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Reuters գործակալությունը։ 

«Մենք տրիլիոնավոր դոլար ենք ծախսում ՆԱՏՕ-ի վրա՝ օգնելու նրանց Ռուսաստանի դեմ պաշտպանության գործում։ Միայն մտածեք՝ մենք պաշտպանվում ենք Ռուսաստանից։ Ես վաղուց եմ կարծում, որ դա փոքր-ինչ ծիծաղելի է։ Բայց մենք տրիլիոնավոր դոլար ենք ծախսում դրա համար։ Եվ կարծում եմ, որ դա կենթարկվի շատ լուրջ վերանայման», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նա կրկին նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չօգնեց ԱՄՆ-ին Իրանի դեմ ռազմական գործողություններում՝ հավելելով, որ «շատ հիասթափված» է ՆԱՏՕ-ից:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում