Կրթություն

Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն

1 րոպեի ընթերցում

Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն

Երևանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեղադրված տեսախցիկների միջոցով 2026 թվականի առաջին եռամսյակի ընթացքում իրականացված վարչարարության արդյունքում 4 աշխատակից ազատվել է աշխատանքից, նրանցից մեկը տնօրեն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ժամանակ ասաց հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

«Հաշվետու ժամանակահատվածում իրականացված վարչարարության արդյունքում 6 աշխատակցից պահանջվել է բացատրություն և տրվել խիստ նախազգուշացում, 7 աշխատակցի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն»,-ասաց նա՝ հավելելով, որ երեխաների նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունք ենթադրող արձանագրումները կազմել են 64 տոկոս։

Մարգարիտ Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ Երևանում գործող 42 նախադպրոցական հաստատությունում արդեն  տեղադրվել են տեսախցիկներ։ Եվս  58-ում նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել առաջիկայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում