Դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակումը նպաստել է դասերի ընթացքում աշակերտների ուշադրության բարելավմանը

1 րոպեի ընթերցում

Երևանի հանրակրթական դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակումը նպաստել է դասերի ընթացքում սովորողների ուշադրության առավել կենտրոնացմանն ու դպրոցական կարգապահության ամրապնդմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ժամանակ ասաց հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

Նա նշեց, որ դպրոցներում բջջային հեռախոսների արգելքի արդյունավետությունը գնահատելու համար իրականացված հարցումները ցույց են տվել, որ արգելքները բարելավել են դասերի ընթացքում աշակերտների ուշադրությունը։

«Հարցվածների 3.4%-ը գտնում է, որ հեռախոսների օգտագործման արգելքը նվազեցրել է կոնֆլիկտները։ Հարցված ուսուցիչների 93.3%-ը, սովորողների 82.7%-ը և ծնողների 96.5%-ը փոփոխությունները դրական են գնահատել»,-ասաց նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը բջջային հեռախոսների սահմանափակումները դպրոցներում կարևոր և առաջնային քայլ է համարել։

«Շատ ուրախալի է, որ արդյունքները դրական են գնահատվում»,-ասաց նա։

Հարցմանը մասնակցել է շուրջ 20 հազար հոգի՝ պատահականության սկզբունքով։ Հարցված ուսուցիչների 48.2 %-ը 20 և ավելի տարվա փորձառություն ունեն։

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի