Տրանսպորտում չվճարելը պետք է լինի պախարակելի և ամոթալի. Ավինյան

3 րոպեի ընթերցում

Երևանում հասարակական տրանսպորտում շաբաթական կտրվածքով չկատարված վճարումների գումարով հնարավոր կլիներ 2 նոր ավտոբուս ձեռք բերել։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հաշվարկները ցույց են տալիս, որ շաբաթական 70-80 միլիոն դրամի չվճարում ունենք, ինչի հաշվին երկու ավտոբուս կարող էինք գնել։ Այսինքն՝ չվճարողները բողոքում են նրանից, որ իրենց անպարտաճանաչության հետևանքով մենք ավել ավտոբուս չենք գնում։ Չնայած որ մենք ամեն տարի գնել ենք և այս տարի ևս գնելու ենք ու որակն էլ ենք բարելավելու։ Մարդկանց, որոնք չեն վճարում, մենք որպես բեռ մեր վզին տանում ենք»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ տրանսպորտում չվճարելը պետք է լինի պախարակելի և ամոթալի և որևէ մեկը չպետք է իրեն թույլ տա տրանսպորտից օգտվելուց չվճարել։

Քաղաքապետը ներկայացրեց վերջին շաբաթվա ընթացքում հանրային տրանսպորտում հավաքագրումների պատշաճ ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ շեշտելով, որ շաբաթվա միջինացված տվյալներով Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 տոկոս։ Նա շնորհակալություն հայտնեց պարտաճանաչ քաղաքացիներին՝ հորդորելով չվճարող քաղաքացիների դեմ պայքարում աջակցել վարորդներին և հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներին։

«Իրականում որքան էլ տարբեր անձինք փորձում են վարորդներին հունից հանել, նրանք հիմնականում մնում են անվրդով։ Ես ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել նրանց»,-ասաց նա։ 

Ավինյանն ընդգծեց՝ չվճարող անձինք ամոթից գետինը մտնելու փոխարեն մի բան էլ ելույթներ են ունենում ու ագրեսիվ վարք են դրսևորում։

Նա նշեց, հասարակական տրանսպորտում վերջին օրերին մի քանի տհաճ միջադեպ է գրանցվել։

«Մեկ կոնկրետ շատ տհաճ միջադեպ է գրանցվել, որը վերածվել է կռվի, և հարձակում է եղել վարորդի վրա։ Ես գիտեմ, որ երեք անձ ձերբակալվել է, չորրորդն էլ անցնում է համապատասխան գործով։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս։ Եվ իրականում որևէ ոտնձգություն վարորդի նկատմամբ դա միայն անհատ անձի նկատմամբ ոտնձգություն չէ, դա ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, դա ոտնձգություն է այս ամբողջ համակարգի նկատմամբ»,-ասաց քաղաքապետը։

Նա վստահեցրեց, որ ոլորտում կարգ ու կանոն հաստատելուց հետո Երևանում շատ ավելի որակով տրանսպորտ է լինելու։ 

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան