Մերձավոր Արևելք

Լիբանանում Իսրայելի հարձակումներից նոր զոհեր են գրանցվել

2 րոպեի ընթերցում

Լիբանանում Իսրայելի հարձակումներից նոր զոհեր են գրանցվել

ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող հրադադարի ֆոնին Իսրայելը շարունակում է ռազմական գործողություններում Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ երկրի մի քանի շրջաններում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Հաղորդվում է, որ վերջին օրվա ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով 4 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել Սուրի շրջանում, 9 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել Սայդայի շրջանում։ Բինթ Ջբեյլ շրջանում թիրախավորվել է Լիբանանի Կարմիր խաչի շտապօգնության խումբը, որի հետևանքով զոհվել է 1 շտապօգնության աշխատակից, ևս 1-ը՝ վիրավորվել։ Ալ-Բազուրիե բնակավայրի վրա իսրայելական հարձակումների հետևանքով գրանցվել է 1 զոհ, 9 վիրավոր։

Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ Լիբանանի տարբեր շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածները շարունակվում են։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ ապրիլի 13-ին իր ուժերի թիրախում են հայտնվել լիբանանա-իսրայելական սահմանի մոտակայքում, ինչպես նաև Իսրայելի տարածքում գտնվող իսրայելական բանակի մի քանի հավաքատեղիներ։

Լիբանանի աողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2055-ի, իսկ վիրավորներինը՝ 6588-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

ԱՄՆ-ում Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները պայմանավորվել են ապրիլի 14-ին հանդիպել Վաշինգտոնում՝ հրադադարի շուրջ բանակցություններ վարելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում