Սոցիալական հարցեր

ՔՊ-ն պլանավորում է ՀՀ-ում երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգ ներդնել

1 րոպեի ընթերցում

ՔՊ-ն պլանավորում է ՀՀ-ում երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգ ներդնել

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում դրույթ է ներառվել երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգի մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համակարգի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Պետությունները, որոնք վստահ են իրենց հարատևության վրա, և նաև քաղաքացիները, որոնք վստահ են իրենց պետության հարատևության վրա, ունենում են նման համակարգեր, երբ դու կարող ես գումար կուտակել ապագայում կարևոր ծախսերի համար։ Տվյալ դեպքում խոսքը երեխաների կրթավճարների մասին է։ Եթե քաղաքացիներն այս համակարգի ներդրումից հետո որոշում են, որ ուզում են անել դա՝ որևէ գումարի չափով, պետությունը մասնակցելու է այդ կուտակմանը։ Գումարի չափի վերաբերյալ մանրամասները դեռ կքննարկենք նաև քաղաքացիների հետ։ Իհարկե, այդ գումարի վրա ավելանալու են նաև տոկոսներ, և, երբ երեխան դառնա չափահաս, այդ գումարները հնարավոր կլինի օգտագործել հիմնականում կրթության համար, ինչու ոչ, նաև այլ նպատակներով, որոնք նախապես, իհարկե, որոշված կլինեն»,- ասել է Թորոսյանը։

Թորոսյանը հավելել է, որ իրենց նախընտրական ծրագիրն ունի նմանատիպ բազմաթիվ կոնկրետ ծրագրեր։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում