Մերձավոր Արևելք

Լիբանանն ու Իսրայելը կբանակցեն «Հեզբոլլահ»-ը զինաթափելու հարցի շուրջ

1 րոպեի ընթերցում

Լիբանանն ու Իսրայելը կբանակցեն «Հեզբոլլահ»-ը զինաթափելու հարցի շուրջ

Լիբանանի և Իսրայելի միջև Վաշինգտոնում կայանալիք բանակցությունները կլինեն «Հեզբոլլահ»-ը զինաթափելու հարցի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Hadath արաբական գործակալությունը։

Նախատեսվում է, որ Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները կանցկացվեն հաջորդ շաբաթ։

Իսրայելը Լիբանանում ռազմական գործողություններ է սկսել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ» շարժումը հարվածներ է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Իրանի դեմ հարձակման։ Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։ Շուրջ մեկ միլիոն մարդ տեղահանվել է։

Լիբանանի նախագահը խոստացել է զինաթափել «Հեզբոլլահ»-ին և ուղիղ բանակցություններ է առաջարկել Իսրայելին՝ պատերազմին վերջ դնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում