Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կպահպանի Ռուսաստանի առաջարկած հրադադարի ռեժիմը, սակայն պատրաստ է ռազմաճակատում իրադարձությունների ցանկացած զարգացման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է Telegram-ում։

«Ուկրաինան հետևելու է լռության ռեժիմին և գործելու է բացառապես հայելային։ Երկնքում, ցամաքում և ծովում ռուսական հարվածների բացակայությունը կնշանակի մեր պատասխանների բացակայություն։ Ուկրաինական բանակը պատրաստ է ռազմաճակատում իրադարձությունների ցանկացած զարգացման»,- գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ իրենց գործողությունների հայելային բնույթի և Զատիկից հետո ևս հրադադարի հնարավոր երկարաձգման մասին տեղեկությունը հասցվել է ռուսական կողմին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ուղղափառ Զատկի տոնի կապակցությամբ ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա վերջը հրադադար պահպանել։ Ավելի վաղ հրադադարի առաջարկով հանդես էր եկել Ուկրաինայի նախագահը։

 

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը