Անդրանիկ Քոչարյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Լիտվայում կմասնակցի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատու Զաբելա Ղազարյանին»,- ասված է կարգադրությունում:
Պատվիրակությունը Վիլնյուս կգործուղվի 2026 թվականի մայիսի 29-ից հունիսի 1-ը։