Իրան

Զելենսկին հայտնել է, թե ինչպես է օգնել Մերձավոր Արևելքի երկրներին Իրանի դեմ պայքարում

2 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտնել է, թե ինչպես է օգնել Մերձավոր Արևելքի երկրներին Իրանի դեմ պայքարում

Ուկրաինան մի քանի Մերձավոր Արևելքի երկրի ցույց է տվել, թե ինչպես կարող են ուկրաինական որսացող սարքերն օգնել՝ չեզոքացնելու Իրանի կողմից արձակված «Շահեդ» անօդաչու թռչող սարքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որից հատվածներ է մեջբերել X-ում։

«Մենք մեր ռազմական փորձագետներին ուղարկեցինք Մերձավոր Արևելք, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և էլեկտրոնային պատերազմի մասնագետների։ Մենք որոշ երկրների ցույց տվեցինք, թե ինչպես աշխատել անօդաչու սարքերի հետ», - նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինան աջակցության և փորձի փոխանակման դիմաց կստանա խափանող սարքեր՝ էներգետիկ ենթակառուցվածքները պաշտպանելու համար, ինչպես նաև կունենա ֆինանսական պայմանավորվածություններ։

«Կան նաև նավթի և դիզելային վառելիքի մատակարարումներ Ուկրաինայի համար»,- նշել է նա՝ հավելելով, որ Ուկրաինան օգնում է ամրապնդել Պարսից ծոցի երկրների անվտանգությունը՝ Ուկրաինայի դիմադրողականությանը նպաստելու դիմաց։

Զելենսկու գրառման մեջ նաև նշվում է, որ Ուկրաինան տասնամյա համաձայնագրեր է կնքել Մերձավոր Արևելքի երեք երկրի հետ։

«Մենք տասնամյա համաձայնագրեր ենք կնքել երեք երկրի հետ։ Ուկրաինական ընկերությունները կհամագործակցեն այդ երկրների զինված ուժերի հետ՝ որոշակի օբյեկտներ պաշտպանելու համար։ Իմ խնդիրն է բանակցել զենքի ծավալների, ծառայությունների և տեսակների շուրջ։ Անվտանգության վերաբերյալ բանակցություններ են ընթանում Օմանի հետ, և մենք նաև բանակցություններ ենք վարում Քուվեյթի և Բահրեյնի հետ՝ սա լրացնում է այդ երկրների հետ արդեն կնքված համաձայնագրերը, որոնք բոլորը տեսել են», - հավելել է նա։

Զելենսկին նախորդ շաբաթ այցելել էր Մերձավոր Արևելք։ Նա պաշտպանության և անվտանգության համաձայնագրեր է ստորագրել Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի հետ:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում