Քաղաքականություն

Աշխատում ենք Հայաստանի համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացման ուղղությամբ․ Էստոնիայի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Աշխատում ենք Հայաստանի համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացման ուղղությամբ․ Էստոնիայի ԱԳ նախարար

Էստոնիան գործնական քայլեր է ձեռնարկում Հայաստանի քաղաքացիների համար Եվրոպական միություն մուտքի վիզաների ազատականացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։

«Մենք գործնական քայլ ենք անում, դա վիզաների ազատականացումն է հայերի համար, և մենք իսկապես մեծ ջանքեր ենք ներդնում հասնելու այդ քայլին»,-ասաց նա։

Էստոնիայի ԱԳ նախարարը նաև նշեց, որ երկու երկրները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը միտված է ընդլայնելու արտգործնախարարությունների միջև համագործակցությունը։

Նրա խոսքով՝ արդեն իսկ ձևավորված է արդյունավետ համագործակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման և կիբերանվտանգության ոլորտներում, և Էստոնիան պատրաստ է կիսվել իր փորձով։

«Մենք շատ թվայնացված երկիր ենք, մեր պետական ծառայությունները 100 տոկոսով մատուցվում են առցանց, և պատրաստ ենք կիսվել մեր փորձով»,-նշեց Ցահքնան։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Էստոնիան հետաքրքրված է նաև Հայաստանի փորձով, մասնավորապես՝ միջուկային էներգետիկայի ոլորտում։

Ցահքնան հավելեց, որ Էստոնիան իրեն դիտարկում է որպես Հայաստանի գործընկեր Եվրամիությունում և պատրաստ է աջակցել Հայաստանի եվրոպական ուղղությամբ նախաձեռնություններին։

«Մենք ձեր լավագույն ընկերներից ենք Եվրամիությունում»,-ասաց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում