Կոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Կոռուպցիան պարեկային ծառայության համակարգին բնորոշ խնդիր չէ և դուրս է դրա ընդհանուր տրամաբանությունից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԳՆ «Համակարգի ուժը՝ վստահության մեջ» համաժողովում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նա նշեց, որ համակարգում տեղի ունեցած բարեփոխումների արդյունքում փոխվել են առաջնահերթությունները։

«Վաղուց արդեն կոռուպցիան պարեկային ծառայության համակարգի ընդհանուր տրամաբանությունից դուրս գտնվող երևույթ է, մենք գնալով կենտրոնանում ենք ավելի փոքր խնդիրների վրա»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ եթե նախկինում քննարկումները կենտրոնացած էին համակարգում կոռուպցիոն դրսևորումների հաղթահարման վրա, ապա այժմ ուշադրության կենտրոնում են ծառայողների շփման հմտությունները, իրավական գիտելիքների բարձրացումը և մասնագիտական պատրաստվածության այլ բաղադրիչները։

Նախարարը նաև ընդգծեց, որ պարեկային ծառայության ձևավորումից հետո բարեփոխումների ծավալը զգալիորեն ընդլայնվել է։

«2021 թվականից հետո մեր բարեփոխումների ծավալը կրկնապատկվել, եռապատկվել, նույնիսկ քառապատկվել է»,- նշեց նա։

Սարգսյանի խոսքով՝ վերջին տարիներին ձևավորվել են նոր ինստիտուցիոնալ կառույցներ, այդ թվում՝ քրեական ոստիկանության նոր կառուցվածք, համայնքային ոստիկանություն, ոստիկանության գվարդիա, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, ներդրվում է կենսաչափական համակարգը։

Նախարարը կարևորեց նաև բարեփոխումների շարունակականությունը՝ նշելով, որ համակարգը պետք է հետևողականորեն արձագանքի հանրային պահանջներին և շտկի առկա թերությունները։

«Մենք պիտի հետևողականորեն գնանք այն բոլոր խնդիրների լուծման ճանապարհով, որոնք արձանագրում ենք՝ մեծ, միջին կամ փոքր»,- եզրափակեց նա։ 

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն