Իրանը հերքում է լուրերը, թե իր պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը չեն լքել Իսլամական Հանրապետությունը. երկուսն էլ Թեհրանում են, որտեղ ակտիվորեն կատարում են իրենց պաշտոնական պարտականությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։

«Առանձին լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, թե իրանական բանակցային խումբը Իսլամաբադ է ժամանել ամերիկացիների հետ բանակցությունների համար, միանգամայն անհիմն է», - հայտնել է գործակալության զրուցակիցը։

Իրանական Fars լրատվական գործակալությունը նույնպես հերքել է իրանական պատվիրակության՝ Պակիստան ժամանելու մասին հաղորդագրությունները՝ հայտարարելով, որ Թեհրանը «չի պլանավորում մասնակցել ամերիկյան կողմի հետ հաշտության բանակցություններին մինչև Լիբանանում հրադադարի հաստատումը»։

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հաղորդել էր, որ իրանական պատվիրակությունը ապրիլի 9-ի ուշ երեկոյան Իսլամաբադ է ժամանել ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար։

Հրապարակման համաձայն՝ պատվիրակությունը գլխավորում են Իրանի արտաքին գործերի նախարարը և խորհրդարանի խոսնակը։

Ավելի վաղ Պակիստանում Իրանի դեսպանը X-ում հայտարարել էր, որ Իրանի պատվիրակությունն ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ։ Այնուհետև դեսպանը ջնջել էր այս հրապարակումը։

ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 8-ին համաձայնել են երկշաբաթյա հրադադարի։ Կողմերը պետք է Պակիստանում բանակցություններ վարեն խաղաղության համաձայնագրի շուրջ։ Իսրայելը հայտարարել է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, և շարունակում է հարվածները։

Իրան

Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 303-ի

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին