Իրան

Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 303-ի

2 րոպեի ընթերցում

Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 303-ի

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 8-ին Լիբանանի տարբեր շրջաններում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 303-ի, իսկ վիրավորներինը՝ 1150-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Նախարարության տեղեկացմամբ՝ զոհերի թիվը վերջնական չէ և կարող է փոխվել։ Մի քանի վայրում դեռ շարունակվում է փլատակներից զոհերի մարմինների դուրսբերումը։

Հայտարարության մեջ նշվում է, որ զոհերից 110 երեխաներ, կանայք և տարեց մարդիկ են։

Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ Լիբանանի հարավային տարբեր շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածները շարունակվում են։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ապրիլի 9 ընկած ժամանակահատվածում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1888-ի, իսկ վիրավորներինը՝ 6092-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի հայտարարումից հետո Իսրայելը հայտարարեց, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում