Քուվեյթը և Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրել են նոր հարվածների համար, ԻՀՊԿ-ն հերքել է մեղադրանքները

2 րոպեի ընթերցում

Քուվեյթը և Սաուդյան Արաբիան Իրանին և նրա դաշնակիցներին մեղադրել են իրենց տարածքներում գտնվող օբյեկտներին հարվածներ հասցնելու համար, չնայած ժամանակավոր հրադադարի ռեժիմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 9-ի երեկոյան «թիրախավորվել է Քուվեյթի մի քանի կենսականորեն կարևոր օբյեկտ», իսկ Սաուդյան Արաբիայի պետական ​​գործակալությունը, հղում անելով աղբյուրի, հաղորդել է, որ գրոհների հետևանքով վնասվել են թագավորության վառելիքաէներգետիկ համալիրի մի շարք օբյեկտներ։

«Մասնավորապես, գրոհի են ենթարկվել Արևելք-Արևմուտք կենսականորեն կարևոր խողովակաշարի պոմպակայանները (խմբ.՝ խողովակաշարը թույլ է տալիս նավթ արտահանել առանց արգելափակված Հորմուզի նեղուցն օգտագործելու), ինչը հանգեցրել է խողովակաշարով մղվող օրական շուրջ 700 հազար բարել նավթի կորստի. սա այս ժամանակաշրջանում համաշխարհային շուկաներ մատակարարման հիմնական երթուղին է։ Հարձակումը նաև վերաբերել է Մանիֆայի նավթավերամշակման գործարանին, ինչը հանգեցրել է օրական շուրջ 300 հազար բարել նրա արտադրական կարողության կրճատման», - ասվում է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կտրականապես հերքում է իր մասնակցությունը հարվածներին։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հրադադարի ժամերի ընթացքում որևէ երկրի դեմ որևէ հրթիռ չեն արձակել», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Press TV հեռուստաալիքը։

ԻՀՊԿ-ում հավելել են, որ հարվածները կարող են սադրանք լինել ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից։

ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 8-ին համաձայնել են երկշաբաթյա հրադադարի։ Կողմերը պետք է Պակիստանում բանակցություններ վարեն խաղաղության համաձայնագրի շուրջ։ 

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին