Ճամբարակ համայնքի Կալավան գյուղում բարելավվել է խմելու ջրի մատակարարումը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Կալավան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատարի արտաքին ցանց, ինչի շնորհիվ էականորեն բարելավվել է խմելու ջրի մատակարարումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Կալավանի խմելու ջրատարարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 53 միլիոն 366 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում խմելու ջրատարի նախկին արտաքին ցանցը՝ 3100 մետր երկարությամբ, փոխարինվել է պոլիէթիլենային նոր խողովակներով, միաժամանակ կառուցվել է 1 աղբյուրակապ և 6 մարիչ հոր։

«Ծրագրից օգտվում են Կալավանի բոլոր տնտեսությունները։ Խմելու ջրատարի նախկին արտաքին ցանցը հիմնովին քայքայվել էր, մատակարարվող ջրի կորուստները չափազանց շատ էին, իսկ որակի մասին խոսելն ավելորդ էր։ Այս ծրագրի իրականացումից հետո հիման բոլորովին այլ պատկեր ունենք․ ավելացել է մատակարարվող ջրի քանակությունը, որը տնտեսություններին հասնում է արդեն միանգամայն մաքուր վիճակում»,-ներկայացրեց Կալավանի վարչական ղեկավար Սամվել Ծատուրյանը։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը