Ջիլում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 15 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ջիլ գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական  և կենսական նշանակության 15 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 920 միլիոն 913 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից 12-ը սուբվենցիոն են՝ 69  միլիոն 113   հազար  դրամ ընդհանուր արժեքով, և 3-ը՝ պետական՝ 1 միլիարդ 851 միլիոն  միլիոն 800 հազար   դրամ ընդհանուր արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Ջիլում կառուցվել և շահագործվել է արդի չափորոշիչներին համապատասխան միջնակարգ դպրոցի շենք, որի ներսում գործում է նաև նախակրթարան, 1900 մետր երկարության մայթ, 3600 մետր արտաքին լուսավորության ցանց, 3193 մետր խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցեր, 1 հակակարկտային կայան, 1900 մետր սալիկապատ մայթ, հիմնանորոգվել համայնքային կենտրոնի շենքը և հանրապետական, մարզային ու ներհամայնքային նշանակության շուրջ 9100 գծամետր ճանապարհ։

Ջիլի միջնակարգ դպրոցը կառուցվել է «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում՝ պետբյուջեի միջոցների հաշվին, 880 միլիոն դրամ արժեքով։ Վարդենիս-Շողակաթ մայրուղուց Ջիլ մտնող ճանապարհը, որը տանում է Ջիլի միջնակարգ դպրոց, ևս հիմնանորոգվել է պետական ծրագրով՝ 398 միլիոն 880 հազար դրամ արժեքով։

Պետական մեկ այլ ծրագրով էլ՝ շուրջ 573 միլիոն դրամ արժեքով, հիմնանորոգվել է Շողակաթ-Վարդենիս մայրուղու՝ Ջիլի վարչական տարածքով անցնող շուրջ 6 կիլոմետրանոց հատվածը։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը