Քաղաքականություն

Փաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անվտանգության ամենահուսալի երաշխիքը խաղաղությունն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ամեն երկիր պետք է ունենա իր ներսում անվտանգության համակարգերը, բայց ինչքան լայն է անվտանգության ընկալումը, այնքան ավելի լավ։ Հիմա, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անվտանգության երաշխի՞ք է, թե՞ երաշխիք չէ։ Իհարկե, երաշխիք է։ Այդ խաղաղությունն ու՞մ միջև է կնքվել՝ Հայաստանի և Ադրբեջանի։ Նրանք ո՞ւմ համար են այդ խաղաղությունը կնքել, յուրաքանչյուրը իր համար, բայց յուրաքանչյուրը իր համար դա կնքելով՝ անվտանգության որոշակի լծակ են ստեղծել նաև դիմացինի համար»,-համոզմունք հայտնեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում