Լիբանանի և Սիրիայի միջև գլխավոր սահմանային անցակետը վերաբացվել է Իսրայելի սպառնալիքներից հետո

2 րոպեի ընթերցում

Լիբանանի և Սիրիայի միջև գլխավոր սահմանային անցակետը ապրիլի 9-ին վերագործարկվել է իսրայելական ուժերի կողմից սպառնալիքի պատճառով հինգ օր փակ մնալուց հետո։ Իսրայելը նախազգուշացրել էր անցակետին հարվածելու ծրագրերի մասին՝ պնդելով, որ «Հեզբոլլահ»-ն այն օգտագործում է ռազմական տեխնիկայի մաքսանենգության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Ե՛վ Լիբանանի, և՛ Սիրիայի իշխանությունները հերքել էին Իսրայելի այդ պնդումները։

Սահմանային անցակետի ուղղությամբ հարվածը, որն Իսրայելը սպառնում էր հասցնել, տեղի չի ունեցել։

Լիբանանցի պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-ն և Եգիպտոսը միջնորդել են այն կասեցնելու համար։

Սիրիայի նավահանգստային և մաքսային մարմինն իր հերթին հայտարարել է լիբանանյան Մասնաա և սիրիական Ջդեյդեթ Յաբուս անցակետերում «բնականոն երթևեկության հոսքի վերականգնման» մասին՝ «դրա ժամանակավոր փակման անհրաժեշտություն առաջացնող ռիսկերի վերացումից հետո»։

Սիրիա և Լիբանան ուղևորվող անձինք անցնում էին հյուսիսում գտնվող մեկ այլ անցակետով, ինչը Բեյրութից Դամասկոս ճանապարհը երկարացնում էր մի քանի ժամով։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմի վերսկսումից հետո հինգ շաբաթվա ընթացքում Լիբանանից Սիրիա է անցել ավելի քան 200 000 մարդ։

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին