Միացյալ Նահանգներ

Պուտինը կանգ չի առնի Դոնբասում և կփորձի գրավել Դնեպրն ու Խարկովը. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

Պուտինը կանգ չի առնի Դոնբասում և կփորձի գրավել Դնեպրն ու Խարկովը. Զելենսկի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի, եթե ստանա Դոնբասը։ Հաջորդ փորձը կլինի Դնեպրի և Խարկովի մարզային կենտրոնների գրավումը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ալասթեր Քեմփբելի «The Rest is Politics» (Մնացածը քաղաքականություն է) փոդքասթի եթերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Նախագահը մեկնաբանել է Ուկրաինայում պատերազմի ավարտի գործընթացի եռակողմ բանակցությունները՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմն, իր կարծիքով, լիովին չի կարողացել հասկանալ Ռուսաստանի պահանջները և նպատակները։

Զելենսկին ասել է, որ Պուտինը կանգ չի առնի, եթե ստանա Դոնբասը, և կփորձի գրավել այլ մարզային կենտրոններ՝ Դնեպրը և Խարկովը։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն անտեսում է համոզիչ ապացույցները, որ Ռուսաստանն օգնել է Իրանին՝ հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններին:

Նա նշել է, որ փորձել է Սպիտակ տան ուշադրությունը հրավիրել Մոսկվայի և Թեհրանի միջև սերտ համագործակցության վրա։ Զելենսկին հավելել է, որ ռուսական ռազմական արբանյակները լուսանկարել են Պարսից ծոցի երկրներում և Իսրայելում կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքները, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայանների գտնվելու վայրը։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կրեմլն այս տվյալներն ու պատկերները փոխանցել է իրանական կողմին՝ նրա հարձակումները հեշտացնելու նպատակով։

Ուկրաինայի նախագահը նաև անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հունգարիա կատարած այցին խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նա նշել է, որ գործող վարչապետ Վիկտոր Օրբանի օգտին քարոզարշավ անցկացնելու նպատակով այցն «անօգուտ» է։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ մտադիր չէ միջամտել Հունգարիայի ընտրություններին, որոնք տեղի կունենան  ապրիլի 12-ին։ Նրա խոսքով՝ հունգար ժողովուրդն ինքը պետք է  որոշի, թե որ քաղաքական կուսակցությանն աջակցի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում