Իրանից հայտարարել են, որ ուրանի հարստացման իրավունքն անհրաժեշտ պայման է բանակցությունների համար

1 րոպեի ընթերցում

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Թեհրանի՝ ուրանի հարստացման իրավունքի պաշտպանությունը «անհրաժեշտ» է ԱՄՆ-ի հետ հրադադարի շուրջ ցանկացած բանակցության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Պաշտոնյան անդրադարձել է այն հարցին, որ ԱՄՆ-ն հրաժարվել է ընդունել Իրանի կողմից ուրանի հարստացման իրավունքը, որը Թեհրանի կողմից ներկայացված 10-կետանոց առաջարկի մաս է կազմում։

«Դա անհրաժեշտ (բաների) մի մասն է, որի մասին ոչ ոք չի խոսում», - ասել է Էսլամին Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հիշատակի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։

ԱՄՆ-ն և Իրանը առաջիկա օրերին պետք է հանդիպեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ բանակցություններ վարելու համար։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն բանակցությունների ընթացքում որպես աշխատանքային հիմք կընդունի Իրանի կողմից ներկայացված 10-կետանոց ծրագիրը, որի որոշ կետեր փոփոխվել են ԱՄՆ-ի կողմից ավելի վաղ մերժվելուց հետո։

Իրան

Թրամփի «կարմիր գծերը» չեն փոխվել, և նա Թեհրանի սկզբնական 10-կետանոց ծրագիրը «աղբն է նետել». Սպիտակ տուն

Հայերեն Русский

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը