Իրան

Թրամփի «կարմիր գծերը» չեն փոխվել, և նա Թեհրանի սկզբնական 10-կետանոց ծրագիրը «աղբն է նետել». Սպիտակ տուն

2 րոպեի ընթերցում

Թրամփի «կարմիր գծերը» չեն փոխվել, և նա Թեհրանի սկզբնական 10-կետանոց ծրագիրը «աղբն է նետել». Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ իրանական կողմը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած վերջնաժամկետից առաջ հրադադար է խնդրել և համաձայնել է բացել Հորմուզի նեղուցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսում նա հիշեցրել է, որ Թրամփն ավելի վաղ հայտնել է Իրանից առաջարկ ստանալու մասին և նշել, որ այն «աշխատանքային հիմք» կդառնա բանակցությունների համար։

Միևնույն ժամանակ, Լևիթի խոսքով, Իրանի կողմից ավելի վաղ ներկայացված 10-կետանոց սկզբնական առաջարկը եղել է «անլուրջ, անընդունելի»։

«Այն բառացիորեն աղբն է նետվել նախագահ Թրամփի և նրա բանակցող թիմի կողմից», - ասել է խոսնակը՝ հավելելով, որ շատ լրատվամիջոցներ կեղծ լուրեր են տարածել, թե այդ ծրագիրն ընդունելի է եղել ԱՄՆ-ի համար։

Պաշտոնյան նշել է, որ վերջնաժամկետի մոտենալուն պես Իրանն ամերիկյան կողմին ներկայացրել է «ավելի խելամիտ, լիովին այլ և սեղմ ծրագիր», որն, ըստ նախագահի և նրա թիմի, կարող է աշխատանքային հիմք ծառայել և համապատասխանեցվել ամերիկյան 15-կետանոց ծրագրին։

«Նախագահի կարմիր գծերը, մասնավորապես՝ Իրանում ուրանի հարստացման դադարեցումը, չեն փոխվել։ Եվ այն միտքը, թե նախագահ Թրամփը  որպես գործարք երբևէ կընդուներ իրանական ցանկությունների ցուցակ, լիովին անհեթեթ է», - հավելել է նա։

ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտնել են երկշաբաթյա հրադադարի մասին, որի ընթացքում բանակցություններ կվարեն։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում