Հայաստան

Կառավարությունը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կառուցապատման իրավունքով տարածք տրամադրեց

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կառուցապատման իրավունքով տարածք տրամադրեց

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը մարզական ավան ստեղծելու ներդրումային ծրագրի իրականացման համար կառուցապատման իրավունքով տարածք տրամադրեց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի վերաբերյալ դրական որոշումը կայացվեց Կառավարության ապրիլի 9-ի հերթական նիստում։

«Ծրագրով նախատեսվում է վերոնշյալ կազմակերպությանը կառուցապատման իրավունքով տարածք տրամադրել»,-նշեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց, որ կառուցապատման ծրագիրը շատ մեծամասշտաբ է, բաղկացած է մի քանի փուլերից։

«Հիմնականում այն պետք է իրականացվի հայ բարերարների հանգանակությունների հաշվին»,-ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Համբարձում Մաթևոսյանը իր հերթին նշեց, որ ծրագրի արժեքը 5 տարվա համար կազմում է 165 միլիոն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ վերջին տարիներին սփյուռքից Հայաստանի Հանրապետություն ներդրումների ակտիվացում է նկատվում։ Վարչապետը նշեց, որ մարզային իր այցելությունների ընթացքում տեսնում է, թե ինչպես են տարբեր բնակավայրերում սփյուռքից կատարված ներդրումների միջոցով ընկերություններ և տնտեսություններ կառուցվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում