Սթարմերը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության խորացումը

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի հետ քննարկել է երկու երկրների միջև պաշտպանական գործընկերության խորացումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Սթարմերը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը և նշել դրա պահպանման և այն տևական խաղաղության վերածելու ջանքերի կենտրոնացման անհրաժեշտությունը: Նա կարևորել է Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ աշխատանքի շարունակումը, քննարկել է Բրիտանիայի ջանքերն՝ ուղղված գործընկերների հետ հանդիպումների կազմակերպմանը և նեղուցով անցնելու վստահությունը բարձրացնելու համար գործնական քայլերի համաձայնեցմանը։

«Վարչապետը պարտավորություն է ստանձնել շարունակել աջակցությունը Սաուդյան Արաբիային՝ որպես հավատարիմ դաշնակցի, այդ թվում վերջերս Sky Sabre հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայման միջոցով», - ընդգծվում է հայտարարության մեջ:

Բացի այդ նշվում է, որ Սթարմերն ապրիլի 8-ին հանդիպել է նաև բրիտանացի զինծառայողների հետ, որոնք ուղարկվել են Սաուդյան Արաբիա նշված ՀՕՊ համակարգի գործարկման համար։

«Այնուհետև ղեկավարները քննարկել են, թե Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան ինչպես կարող են էլ ավելի խորացնել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության բնագավառում՝ երկարաժամկետ հեռանկարում ռազմական ներուժի բարձրացման և փոխադարձ անվտանգության ամրապնդման համար, ինչպես նաև կողմերի բարգավաճող առևտրային և ներդրումային հարաբերությունների հետագա զարգացման համար», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 27 աշակերտ

Հայկական երկաթուղին պետք է լինի մրցունակ․ ՀՀ վարչապետ

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների խնդրին

Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

Հյուրերի մեծ ներհոսք է սպասվում, ինչը լավ հնարավորություն է մասնավոր հատվածի համար․ վարչապետ

Գյումրիի համայնքային վեց ՀՈԱԿ-ի հատկացվեց ավելի քան 3,6 մլն դրամ

Փաշինյանը նպատակ է դրել մինչև 2031 թվականը հասնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Կառավարությունը ՀԷՑ-ը նախատեսում է հանձնել համաշխարհային առաջատար ընկերության կամ ընկերությունների խմբի կառավարման

Մեծ Բրիտանիան շուրջ 22 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանի վերանորոգման համար