Վենսն Իրանի հետ առաջիկա բանակցությունները համարել է «առաջին լավ քայլ»

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահը մեկնում է՝ ամփոփելով հայաստանյան այցը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այն կարծիքին է, որ Իրանի հետ առաջիկա բանակցություններն «առաջին լավ քայլ» են համաձայնագրի կնքման տանող ճանապարհին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Հունգարիայից մեկնելիս լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է CBS News-ը։

«Իրանցիները խոստանում են բացել Հորմուզի նեղուցը, և մենք կունենանք բանակցություններ, որոնք պետք է սկսվեն այս հանգստյան օրերին։ Ես կարծում եմ՝ սա լավ առաջին լավ քայլ է։ Տեսնենք՝ կկարողանանք արդյոք ավելի մեծ առաջընթաց գրանցել առաջիկա օրերին», - ասել է Վենսը։

Նա նշել է, որ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու նպատակով ուրանի հարստացումից հրաժարվելն է։

«Բանակցությունների հիմնական թեմաներից մեկն այն է, որ մենք ցանկանում ենք, որ Իրանը չկարողանա միջուկային զենք ստեղծել: Մենք ցանկանում ենք միջուկային վառելիքը, նախագահը դա շատ հստակ ասել է։ ԱՄՆ-ն ունի հստակ պահանջներ։ Իրանցիները նույնպես կարող են ինչ-որ բան ստանալ այս բանակցություններից։ Որքան ավելի շատ նրանք պատրաստ լինեն մեզ տալ, կարծում եմ, այնքան ավելի շատ բան նրանք կստանան այս բանակցություններից», - հայտարարել է Վենսը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է պատժամիջոցների մեղմացման և տնտեսական գործընկերության մասին։

Ինչ վերաբերում է Լիբանանին, ապա ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ այն հրադադարի շուրջ պայմանավորվածության մաս չի կազմում։ Նրա խոսքով՝ իրանցիները սխալմամբ կարծել են, թե հրադադարը կտարածվի նաև Լիբանանի վրա, բայց ԱՄՆ-ն երբեք նման խոստում չի տվել։

Իրան

Իրանի պատվիրակությունն ապրիլի 9-ին կժամանի Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին