Իրան

Իրանի պատվիրակությունն ապրիլի 9-ին կժամանի Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

2 րոպեի ընթերցում

Իրանի պատվիրակությունն ապրիլի 9-ին կժամանի Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Իրանի պատվիրակությունն ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամը։

«Չնայած իրանական հասարակության մեջ առկա թերահավատությանն Իսրայելի վարչակարգի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների պատճառով, որոնց նպատակն է խափանել դիվանագիտական ​​նախաձեռնությունը, (Պակիստանի) վարչապետ Շեհբազ Շարիֆի հրավերով այսօր երեկոյան իրանական պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ լուրջ բանակցություններ վարելու՝ Իրանի կողմից առաջարկված 10 կետերի հիման վրա», - գրել է նա X-ում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 7-ին հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Նրա խոսքով՝ կողմերը լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը, և Վաշինգտոնը որպես «աշխատանքային հիմք» է դիտում հետագա բանակցությունների համար Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկությունները։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որը երկու կողմերի միջև միջնորդ է, ապրիլի 10-ին նրանց հրավիրել է բանակցությունների։ Իրանի պետական ​​հեռուստատեսության տվյալներով՝ նախատեսվում է անցկացնել ուղիղ բանակցություններ։

Ապրիլի 8-ին Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ բանակցությունների մեկնարկից առաջ խախտվել են հրադադարի համաձայնագրի երեք հիմնական կետեր, որոնց թվում են Լիբանան ներխուժումը, Իրանի օդային սահմանների խախտումը և Իսլամական Հանրապետության կողմից ուրանի հարստացման իրավունքի չընդունումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում