Վենսը հայտարարել է Մոսկվայի և Կիևի դիրքորոշումների նշանակալի մերձեցման մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահը մեկնում է՝ ամփոփելով հայաստանյան այցը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում լուրջ առաջընթացի մասին՝ նշելով, որ բանակցային գործընթացի սկսվելուց ի վեր Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները հրադադարի պայմանների վերաբերյալ զգալիորեն մոտեցել են։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մենք նշանակալի առաջընթացի ենք հասել։ Սկզբում մենք չկարողացանք Ռուսաստանին և Ուկրաինային համոզել թեկուզ ձևակերպել, թե ինչ են նրանք ցանկանում հակամարտությանը վերջ դնելու համար։ Այժմ մենք դրան հասել ենք։ Մենք գրավոր հայտարարություններ ենք ստացել Ուկրաինայից և Ռուսաստանից, մենք ստացել ենք նրանց դիրքորոշումները, և ժամանակի ընթացքում նրանց դիրքորոշումներն էլ ավելի են մոտեցել», - հայտարարել է նա։

Վենսը նշել է, որ կողմերի տեսակետները դեռևս լիովին չեն համընկնում, բայց նա լավատեսորեն է նայում բանակցությունների շարունակմանը։ Նրա խոսքով՝ կողմերն արդեն «սակարկում են մեկ կամ մյուս ուղղությամբ մի քանի քառակուսի կիլոմետր տարածքի շուրջ»։

Փոխնախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հիասթափված է Եվրոպայի քաղաքական ղեկավարությունից, քանի որ Վաշինգտոնը նրա շահագրգռվածությունը չի տեսնում այս կոնկրետ հակամարտության կարգավորման հարցում։ Դրա հետ մեկտեղ նա նաև գնահատել է այնպիսի ղեկավարների օգնությունը, ինչպիսիք են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, ինչպես նաև նշել է, որ Եվրոպայի մի քանի ղեկավարներ կարգավորմանն օգնել են «կուլիսներից»։

Վենսը նաև նշել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ում առանձին քաղաքական գործիչներ կարծում էին, թե ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը լինելու է ամենադյուրիններից մեկը, բայց այժմ վարչակազմը հասկանում է, որ այն առավել բարդերից մեկն է։

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը