Սոցիալական հարցեր

Արսեն Թորոսյանը մանրամասնել է՝ ինչպես են պատրաստվում լուծել տաքսու վարորդների կենսաթոշակի հարցը

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը մանրամասնել է՝ ինչպես են պատրաստվում լուծել տաքսու վարորդների կենսաթոշակի հարցը

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է, թե ինչպես է Կառավարությունը պատրաստվում լուծել տաքսու վարորդների կենսաթոշակի հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանն այդ մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Վերջին մի քանի ամիսներին տաքսու վարորդների հետ հանդիպումների ժամանակ մենք արդեն իսկ նրանց հայտնել ենք, որ նրանց կենսաթոշակի հարցը լուծելու ենք հետևյալ կերպ.

- Մինչև 1974թ. ծնվածների համար ստաժ հաշվարկել այն բոլոր ամիսները, որոնց ընթացքում նրանց վճարած տուրքը կգերազանցի նվազագույն աշխատավարձից վճարվող եկամտային հարկը:

- 1974թ. հետո ծնվածներին հնարավորություն տալ կամավոր միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին, որին կմասնակցի նաև պետությունը:

Օրենսդրական նախաձեռնությունները հենց հիմա գտնվում են մշակման մեջ»,- գրել է նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում