Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը՝ միաժամանակ ընդգծելով, որ այն չի տարածվում Լիբանանի վրա՝ չնայած պակիստանցի միջնորդների պնդումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Իսրայելն աջակցում է նախագահ Թրամփի՝ Իրանի դեմ հարվածները երկու շաբաթով դադարեցնելու որոշմանը՝ պայմանով, որ Իրանն անհապաղ բացի նեղուցները և դադարեցնի ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի երկրների դեմ բոլոր հարձակումները», - նշվում է վարչապետի հայտարարության մեջ։

Նաև հաղորդվում է,  որ «Իսրայելն աջակցում է ԱՄՆ-ի ջանքերին՝ ապահովելու, որ Իրանն այլևս միջուկային, հրթիռային և ահաբեկչական սպառնալիք չներկայացնի Ամերիկայի, Իսրայելի, Իրանի արաբ հարևանների և աշխարհի համար»։

«Միացյալ Նահանգներն Իսրայելին հայտնել է, որ հանձնառու է առաջիկա բանակցություններում հասնելու այս նպատակներին, որոնք կիսում են ԱՄՆ-ն, Իսրայելը և Իսրայելի տարածաշրջանային դաշնակիցները։ Երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա», - ընդգծել է Նեթանյահուի գրասենյակը։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ դա չափազանց կարևոր է Իսրայելի համար այս պահին, քանի որ երկրի բանակն ընդլայնում է իր առաջխաղացումը դեպի հարավային Լիբանան և այնտեղ ավելի շատ զորքեր է ուղարկում՝ բուֆերային գոտի ստեղծելու համար։

«Դա, հավանաբար, նույնքան կարևոր է, եթե ոչ ավելի, քան Իրանի հետ հակամարտությունը», - հավելել են Նեթանյահուի գրասենյակում։

Հայտարարությունը տարածվել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից չորս ժամ անց։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն ավելի վաղ հայտարարել էր, որ հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։

Իրան

Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը