Երևանում բացվել է Նվարդ Հայթայանի «Չորս արևներ» անհատական ցուցահանդեսը

4 րոպեի ընթերցում

Հարության տոնին ընդառաջ, սույն թվականի ապրիլի 3–ին, Երևանի սրտում՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում, բացվեց  նկարչուհի Նվարդ Հայթայանի անհատական ցուցահանդեսը՝ «Չորս արև» խորագրով։

Արվեստագետներ կան, որոնց համար նկարելը պարզապես միջոց չէ ինչ-որ բան պատկերելու․ դա նրանց ներաշխարհի շարունակությունն է, կենդանի արձագանքը։ Նրանց ստեղծագործությունը դառնում է անմիջական հայելի, որտեղ երևում է ոչ միայն տեսանելին, այլև ապրածը, զգացածը, մտքի ու հույզի շարժումը։ Այդպիսի ստեղծագործողը չի թաքնվում իր աշխատանքների հետևում․ նա իր ներքին լարումը, հրճվանքը, տագնապը և ազատության ձգտումը փոխանցում է թղթին անկեղծ ու անմիջական ձևով։ Այդ ճանապարհով է ձևավորվում Նվարդ Հայթայանի արվեստը։

Ցուցադրությունը ներկայացնում է նկարչուհու վերջին տարիներին ստեղծված աշխատանքների ընտրանի։ Հայթայանի ստեղծագործությունները երբեմն հիշեցնում են ներքին մենախոսություններ, երբեմն էլ՝ հանկարծակի ծնված պատկերային պոռթկումներ։ Յուրաքանչյուր աշխատանք ծնվում է իրական ապրումից՝ իր մեջ կրելով հուզական խմորումներ և հենվելով ձևավորված գեղագիտական հայացքների վրա։

Նվարդի արվեստում նկատելի է ընդգծված զգայական մտածողությունը։ Մշակութային միջավայրում ձևավորվելով՝ նա ձեռք է բերել պատկերն ընկալելու սեփական չափանիշները և գեղագիտական համոզմունքները։ Նրա գործերում նկատելի են բնանկարի և նատյուրմորտի ժանրային ակնարկներ, որոնք այստեղ օգտագործվում են որպես պայմանական հորինվածքային հիմք՝ աստիճանաբար ձևավորելով հեղինակի առանձնահատուկ պատկերային լեզուն։

Յուրաքանչյուր ստեղծագործություն ընդլայնում է երևակայության սահմանները։ Հուշերը, դիտարկումները և ապրումները վերափոխվում են պատկերների՝ երբեմն անցնելով գրեթե անկառավարելի ձևափոխությունների միջով։ Ջրաներկի հոսքը, գծի շարժումը և գույնի հպումը ստեղծում են մի իրականություն, որտեղ նկարչուհու հույզն ու միտքը համընթաց են շարժվում։

Այս պատկերներում արևը հաճախ դառնում է կենտրոնական նշան՝ լույսի, շարժման և ներքին էներգիայի խորհրդանիշ։ «Չորս արևներ» անվանումը կարելի է ընկալել ոչ միայն որպես պատկերային մոտիվ, այլև որպես տարբեր հոգեվիճակների, ներշնչումների և աշխարհների համատեղ ներկայություն մեկ ստեղծագործական տարածքում։ Արդյունքում ձևավորվում է պատկերային մի սահման՝ ընկած իրականության  և երևակայության միջև, որտեղ գեղագիտությունը մնում է  հիմնավոր ուղենիշ։  Թերևս այդ պատճառով են այս աշխատանքներում հայտնվում նուրբ գծային կառուցվածքներ, բնաձևեր, բուսական և վերացական մոտիվներ։

Այս ցուցադրությունը հնարավորություն է տալիս դիտարկել Նվարդ Հայթայանի ստեղծագործությունը որպես ձևավորված պատկերային մտածողություն։ Զգայական ազդակը վերածվում է  որոշակի կառուցվածք ունեցող ձևային պատկերի, որտեղ լույսի և գույնի փոխազդեցության շեշտադրումը, բացի կառուցողական գործոն լինելուց, ձևավորում է  տարածական խորություն և ներքին դինամիկա։ «Չորս արև»-ում հստակորեն ուրվագծվում է հեղինակի պլաստիկական մտածողությունը, որտեղ կոմպոզիցիոն կառուցվածքը, գունային հարաբերությունները և գծային ռիթմերը միավորվում են  ամբողջական ասելիքի մեջ։

Այս արվեստը ներքին լույսի արդյունք է․․․

Ցուցադրության համադրող՝  արվեստաբան Օվսաննա Քարամյան

Ցուցադրությունը բաց կլինի ապրիլի 3-12։

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին