ԻՀՊԿ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայում նավթաքիմիական ձեռնարկությունների վրա գրոհի մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Սաուդյան Արաբիայում նավթաքիմիական արդյունաբերության ձեռնարկությունների վրա գրոհի մասին` նշելով, թե դրանք կապեր ունեն Միացյալ Նահանգների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ հաղորդվել էր Շիրազում և Իրանի հարավում գտնվող Ասալույեի շրջանում նավթաքիմիական ձեռնարկությունների վրա գրոհի մասին։

ԻՀՊԿ-ն տեղեկացրել էր, որ հանդես է գալու պատասխան քայլերով։

«Առաջին փուլի ընթացքում գրոհի է ենթարկվել խոշորագույն նավթաքիմիական համալիրը, որը պատկանում է ամերիկյան Sadara, ExxonMobil, Dow Chemical ընկերություններին և գտնվում է Սաուդյան Արաբիայի Ալ Ջուբեյլի շրջանում, ինչպես նաև ամերիկյան Chevron Philips ընկերությանը պատկանող խոշոր նավթաքիմիական համալիրը՝ Ալ Ջույամայի շրջանում», - ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Fars լրատվական գործակալությունը։

Պահապանների կորպուսը հաղորդել է, որ այդ օբյեկտներին հարվածելու համար օգտագործվել են միջին հեռահարության հրթիռներ և մի քանի կամիկաձե դրոններ։

Հայերեն Русский

Թրամփը չգիտի, թե Թեհրանում հատկապես ում հետ է բանակցություններ վարում Վաշինգտոնը

Պենտագոնը մտադիր է Կոնգրեսից 50 միլիարդ դոլար խնդրել անօդաչուների զանգվածային արտադրության համար

Թուրքիան նախարարական մակարդակով կմասնակցի Երևանում կայանալիք COP17-ին

Ալբանիայում բողոքի ակցիայի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով

Ապօրինի շինությունները քանդվելու են․ Փաշինյան

Արարատ Միրզոյանը չի բացառում, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում բանագնացների կարիք այլևս չլինի

Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի համատեղ մամուլի ասուլիսը

Սիսիանում 44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը

Բռնցքամարտը՝ որպես փրկություն, հայկական արմատները՝ որպես ուժ. Ալեքս Միսկիրթչյանի պատմությունը

Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկզբից ի վեր առավելագույն թվով նավեր