Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է մեկ օրում Իսրայելի դեմ 61 մարտական ​​գործողություն իրականացնելու մասին

1 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է մեկ օրում Իսրայելի դեմ 61 մարտական ​​գործողություն իրականացնելու մասին

«Հեզբոլլահ»-ի մարտիկներն ապրիլի 6-ին 61 մարտական ​​գործողություն են իրականացրել Իսրայելի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է շարժման մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ օրվա ընթացքում հետ է մղվել իսրայելական ուժերի հարձակման 22 փորձ։ Բացի այդ, գրոհի են ենթարկվել Իսրայելի բանակի երկու շտաբ և բազաներ, երկու սահմանային հենակետ, երկու զորանոց, ինչպես նաև շարքից դուրս է բերվել հինգ «Մերկավա» տանկ։

Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև լարվածությունն սկսվել է 2026 թ. լույս մարտի 2-ի գիշերը, երբ լիբանանյան շարժումը տարածաշրջանային իրավիճակի կտրուկ սրման ֆոնին վերսկսեց հրթիռային գրոհներն իսրայելական տարածքի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ սկսեց հասցնել Լիբանանին, այդ թվում՝ երկրի հարավային շրջաններին, Բեքաա հովտին և Բեյրութի ծայրամասերին։ Մարտի 16-ին Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարեց Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։

Այս ընթացքում Լիբանանում ռազմական գործողությունների հետևանքով տարհանվել է ավելի քան 1 մլն մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում