Քաղաքականություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

1 րոպեի ընթերցում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թափուր մանդատը տրամադրել է կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Ակմակչյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում այս մասին հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահը Լուսինե Ակմակչյանին հրավիրեց ամբիոնի մոտ՝ պատգամավորական երդման համար։

Լուսինե Ակմակչյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պատգամավորական մանդատից հրաժարվել էր, քանի որ խորհրդարանի կողմից ընտրվել էր Սահմանադրական դատարանի անդամ։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում