Հայաստան

ՀՀ ԱԺ այգում տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ այգում տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այգում ապրիլի 6-ին տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանը եւ Հակոբ Արշակյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել Ազգային ժողովի այգում տեղադրված հուշակոթողի մոտ:Հ

ոգեհանգստյան կարգը կատարել է Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում