Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ կան

2 րոպեի ընթերցում

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 6-ին Բեյրութի հարավում գտնվող ալ-Ջանահ շրջանի ուղղությամբ իսրայելական ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել՝ 54 մարդ, այդ թվում՝ 8 երեխա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Իսրայելի բանակն ապրիլի 6-ին կոչ է արել Լիբանանի հարավային շրջանների բնակիչներին լքել բնակավայրերն ու շարժվելու դեպի Զահրանի գետի հյուսիսային կողմը։

Ավելի վաղ բանակը բնակավայրերից հեռանալու հրատապ կոչ էր ուղղել Բեյրութի հարավային արվարձանների բնակիչներին։

Իրանամետ արմատական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ Լիբանանի սահմանային գոտիներում թիրախավորել է իսրայելական ուժերի դիրքերն ու տրանսպորտային միջոցները։

Լիբանանի առողջապահության նախարարության ապրիլի 5-ի տվյալներով՝ Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 1461-ի, իսկ վիրավորներինը՝ 4430-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Հայերեն Русский

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը