Կատարի վարչապետն ընդգծել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Կատարի վարչապետ, արտաքին գործերի  նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ- Ռահման Ալ Թանին իսպանացի գործընկերոջ՝ Խոսե Մանուել Ալբարեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը «խաղաղ միջոցներով» լուծելու անհրաժեշտությունը՝ զգուշացնելով ռազմական էսկալացիայի «լուրջ հետևանքների» մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարությունը հայտնել է, որ երկու պաշտոնյաները հաստատել են Կատարի և տարածաշրջանի այլ երկրների դեմ Իրանի «անարդարացի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը»։

Կատարի ԱԳ նախարարը նաև ընդգծել է համատեղ ջանքերի ակտիվացման, բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու և ճգնաժամը զսպելու, համաշխարհային էներգետիկ անվտանգությունն ապահովելու, նավարկության ազատությունը, շրջակա միջավայրի անվտանգությունը և տարածաշրջանային կայունությունը պահպանելու անհրաժեշտությունը։

Ալբարեսը հայտնել է իր երկրի համերաշխությունը Կատարի հետ՝ միաժամանակ ընդգծելով «դեէսկալացիայի, քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների պահպանման, ինչպես նաև էներգետիկ ոլորտի անվտանգության ապահովման» կարևորությունը։

Հայերեն Русский

Լավրովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումն արդեն իրատեսական է․ ԵԱՀԿ նախագահ

Դա լուծման հնարավոր տարբերակներից մեկն է. Արարատ Միրզոյանը՝ անկլավ-էքսկլավների փոխանակման մասին

Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը

Ռուբեն Ռուբինյանն ու Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ նախագահն ու Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի համար ԵԱՀԿ-ի հետ կապված ընկալումները փոխվել են․ Միրզոյան

Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում

ԱՄՀ-ում հայտարարել են, որ բրնձի գինը 50%-ով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր

Մակրոնը հոկտեմբերի 19-21-ը  կայցելի Պարսից ծոցի երկրներ